Մեր մասնագիտությունները

2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Քոլեջում առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական /9-ամյա/ կրթություն ունեցող անձանց դիմումներով: Ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքով, բացառությամբ ոլորտային/«Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ» և «Հագուտի մոդելավորում և նախագծում»/ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների: Օտարերկրացիներն՝ իրենց ընտրությամբ, կարող են ընդունվել սահմանված կարգով՝ միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրացիները Քոլեջ կարող են դիմել սույն կարգով /ընդհանուր հիմունքներով/ կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանված կարգով՝ իրենց ընտրությամբ:
Առկա /ստացիոնար/ ուսուցմամբ մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում /այսուհետ ԿՏԱԿ/ ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած.


×

Ընդունելության քննությանների ժամանակացույց


Փաստաթղթի անվանումը
2024-2025 ուս․ տարվա ընդունելության քննության օրերի ժամանակացույց Դիտել
2023-2024 ուս․ տարվա ընդունելության քննության օրերի ժամանակացույց Դիտել
2022-2023 ուս․ տարվա ընդունելության քննության օրերի ժամանակացույց Դիտել
2021-2022 ուս․ տարվա ընդունելության քննության օրերի ժամանակացույց Դիտել
2020-2021 ուս․ տարվա ընդունելության քննության օրերի ժամանակացույց Դիտել
×

Ընդունելության քննությանների արդյունքներ


Փաստաթղթի անվանումը Ամսաթիվ
Գծանկար առարկայի քննության արդյունքները 14․08․2024թ Դիտել
Կենսաբանություն առարկայի քննության արդյունքները 13․08․2024թ Դիտել
Կենսաբանություն առարկայի քննության արդյունքները 12․08․2024թ Դիտել
Գծանկար առարկայի քննության արդյունքները 14․08․2023թ Դիտել
Կենսաբանություն առարկայի քննության արդյունքները 11․08․2023թ Դիտել
Կենսաբանություն առարկայի քննության արդյունքները 10․08․2023թ Դիտել
Գծանկար առարկայի քննության արդյունքները 12․08․2022թ Դիտել
Կենսաբանություն առարկայի քննության արդյունքները 09․08․2022թ Դիտել
Կենսաբանություն առարկայի քննության արդյունքները 08․08․2022թ Դիտել
Կենսաբանություն առարկայի քննության արդյունքները 06․08․2021թ Դիտել
Կենսաբանություն առարկայի քննության արդյունքները 05․08․2021թ Դիտել
Կենսաբանություն և գծանկար առարկաների քննության արդյունքները 14․08․2020թ Դիտել
Կենսաբանություն և գծանկար առարկաների քննության արդյունքները 14․08․2020թ Դիտել
Կենսաբանություն առարկայի քննության արդյունքները 13․08․2020թ Դիտել
×

Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ


Փաստաթղթի անվանումը Ամսաթիվ
Թափուր տեղի ընդունելության մրցույթի արդյունքում ընդունվածներ 27․08․2024թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 20․08․2024թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 15․08․2024թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 13․08․2024թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 18․08․2023թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 15․08․2023թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 14․08․2023թ Դիտել
Թափուր տեղի ընդունելության մրցույթի արդյունքում ընդունվածներ 25․08․2022թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 16․08․2022թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 15․08․2022թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 09․08․2022թ Դիտել
Կենսաբանություն առարկայի քննության արդյունքները 16․08․2021թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 19․08․2020թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 17․08․2020թ Դիտել
Հիմնական կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 14․08․2020թ Դիտել
×

Միջնակարգ /լրիվ/ կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ


Փաստաթղթի անվանումը Ամսաթիվ
Միջնակարգ /լրիվ/ կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 20.08.2024թ Դիտել
Միջնակարգ /լրիվ/ կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 14.08.2024թ Դիտել
Միջնակարգ /լրիվ/ կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 11.08.2023թ Դիտել
Միջնակարգ /լրիվ/ կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 16.08.2022թ Դիտել
Միջնակարգ /լրիվ/ կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 10․08․2022թ Դիտել
Միջնակարգ /լրիվ/ կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 16․08․2021թ Դիտել
Միջնակարգ /լրիվ/ կրթությամբ մրցույթի արդյունքում ընդունվածներ 17․08․2020թ Դիտել
× Image of Bannner
× Image of Bannner
× Image of Bannner
× Image of Bannner
× Image of Bannner
× Image of Bannner
× Image of Bannner
× Image of Bannner
× Image of Bannner
× Image of Bannner
× Image of Bannner
×

Քոլեջում առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական /9-ամյա/ կրթություն ունեցող անձանց դիմումներով: Ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքով, բացառությամբ ոլորտային/«Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ» և «Հագուտի մոդելավորում և նախագծում»/ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների: Օտարերկրացիներն՝ իրենց ընտրությամբ, կարող են ընդունվել սահմանված կարգով՝ միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրացիները Քոլեջ կարող են դիմել սույն կարգով /ընդհանուր հիմունքներով/ կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանված կարգով՝ իրենց ընտրությամբ:
Առկա /ստացիոնար/ ուսուցմամբ մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում /այսուհետ ԿՏԱԿ/ ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած.
Դիմորդը` dimord.emis.am համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը՝ ա. ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ ժամը 18:00, բ. ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00: Դիմորդների կողմից դիմում հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:
Դիմում-հայտն իր մեջ ներառում է անձնական տվյալները (ԱԱՀ, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը: Կից ներբեռնում է նաև`
1. լուսանկար,
2. կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) սքանը,
3. անձը հաստատող փաստաթղթի սքանը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
4. կցագրման վկայականի սքանը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)
5. առկայության դեպքում ընդունելության արտոնության /ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ, «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 1999թ օգոստոսի 27-ի «ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող Դիմորդները/ իրավունքը հաստատող փաստաթղթի սքանը:
6. իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի սքանը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),
7. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների սքանները (առկայության դեպքում)
8. պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթի սքանը (առկայության դեպքում),
9. աշխատանքի վայրից տեղեկանքի սքանը(առկայության դեպքում),
10. Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի սքանը: Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի հաշվեհամարին /900418000387/ վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքներով:
Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանաված կարգով պատասխանատվության:
Դիմորդի դիմում հայտը կարող է մերժվել ընդունող հանձնաժողովի կողմից, եթե
1) դիմորդը դիմում հայտը և/կամ փաստաթղթերը ներկայացրել է թերի և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ,
2) ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած մասնագիտության սահմանված մրցույթային առարկայի գնահատականը,
3) առկա (ստացիոնար) ուսուցմամբ հիմնական կրթության հիմքի և մասնագիտության (բացառությամբ արվեստի ոլորտի) 10 դիմում հայտից քիչ լինելու դեպքում` դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին հեռախոսակապի և դիմումատուի էլեկտրոնային հասցեի միջոցով,
4) միջնակարգ կրթություն ստացած դիմորդը դիմել է ընդունվելու հիմնական կրթությամբ հատկացված տեղում կամ հակառակը` հիմնական կրթությամբ դիմորդը` միջնակարգ կրթությամբ: